|
.JPG)
Արթուր Մուշեղի Սահակյան
Ծնվել է
12.12.1952թ ներկայիս Գյումրի քաղաքում:
1969-73թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:
1975-78թթ. աշխատել է Լենինականի ուռուցքաբանության դիսպանսերում՝ որպես
վիրաբույժ-ուռուցքաբան:
1978-81թթ. սովորել է Լենինգրադի ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի
ասպիրանտուրայում:
1981թ պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզ:
1981-1996թթ. աշխատել է ներկայիս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր
ուրոլոգիայի բաժանմունքում՝ որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող:
1993թ. պաշտպանել է բժշկական գիտությունների դոկտորական թեզ:
1996-97թթ. աշխատել է որպես ներքին գործերի նախարարության հոսպիտալի վիրաբուժական
ծառայության ղեկավար:
1997-99թթ. եղել է Էրեբունի ԲԿ-ի ընդհանուր և էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի
վարիչը:
1999-2002թթ. եղել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային
վիրաբուժության բաժանմունքի վարիչը:
2002-2004թթ. աշխատել է որպես ՍԲ Ներսես Մեծ ԲԿ-ի ռեկոնստրուկտիվ վիրաբուժական
բաժանմունքի վարիչ:
2004-ից մինչ օրս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարն է և
ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչը: Միաժամանակ հանդիսանում է նաև Երևան
քաղաքի գլխավոր վիրաբույժը:
|
Վիրաբուժական
բաժանմունքում
իրականացվում են կրծքավանդակի ու որովայնի խոռոչի տարբեր օրգանների, ինչպես նաև
աղեստամոքսային համակարգի ռեկոնստրուկտիվ վերականգնողական բարդ և բազմաբնույթ
վիրահատություններ: Դրանց թիվը տարեկան կազմում է ավելի քան 450:
Բաժանմունքի բժիշկներից 2-ը բժշկական գիտությունների թեկնածուներ են: Հատկապես
վերջին 3 տարիներին բաժանմունքը հագեցել է ժամանակակից սարքավորումներով և
համապատասխանում է եվրոպական չափանիշերին: Վիրաբուժական բաժանմունքը ղեկավարում է
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արթուր Մուշեղի Սահակյանը:
|