|
«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի կարևորագույն օղակներից են պոլիկլինիկական հիմնարկները,
որոնց ամենօրյա խնդիրն է՝ սպասարկվող բնակչության առողջության առաջնային
պահպանումը, մանկության և մայրության պահպանության գործը, ինչպես նաև բնակչության
տարբեր խմբերի շրջանում բուժական և կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Պոլիկլինիկական հիմնարկները
3-ն են՝
«Քանաքեռ-Զեյթուն ԲԿ»-ի պոլիկլինիկան, որը
գտնվում է Հր. Ներսիսյանի 7 հասցեում, սպասարկում է Զեյթուն թաղամասի ավելի քան
50 000 մեծահասակ ազգաբնակչությանը (պոլիկլինիկայի վարիչ՝ բժշկ.գիտ.թեկնածու՝
Գարեգին Հրանտի Սարգսյան), «Զեյթուն» պոլիկլինիկան (նախկին 2-րդ
մանակական պոլիկլինիկա), որը գտնվում է Դրոյի 17 հասցեում և սպասարկում է 16 000
մեծահասակ և ավելի քան 18 000 մանկական ազգաբնակչության (պոլիկլինիկայի վարիչ՝
Մկրտիչ Վահանի Ուրղանջյան), «Արաբկիր» մանկական պոլիկլինիկան,
որը գտնվում է Վ, Փափազյան 32 հասցեում և սպասարկում է շուրջ 19 000
մանկական ազգաբնակչության (պոլիկլինիկայի վարիչ՝ Արեգ Տելեմակի Նարգիզյան):
Պոլիկլինիկաներում գործում են տեղամասային թերապևտիկ և մանկաբուժական
ծառայություններ, նեղ մասնագիտական կաբինետներ՝ վիրաբուժական, սրտաբանական,
նյարդաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների,
էնդոկրինոլոգիական, ստոմատոլոգիական, ինֆեկցիոն, ուռուցքաբանական,
մաշկա-վեներոլոգիական և այլ կաբինետներ, լաբորատոր-գործիքային և
ֆունկցիոնալ-ախտորոշիչ հետազոտությունների և այլն:
Պոլիկլինիկաներում գործում են նաև կանանց կոնսուլտացիաներ, որոնց առաջնահերթ խնդիրն
է մայրության պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը: Պոլիկլինիկաների
տարբեր կաբինետներում տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 150 000-ը,
իսկ տնային այցելությունների թիվը կազմում է շուրջ 30 000:
Պոլիկլինիկաներում մեծ ուշադրություն է դարձվում երեխաների, դեռահասների,
սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց, թոշակառուների և
բնակչության այլ խմբերի առողջության առաջնային պահպանման հարցերին, ինչն
իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:
|