|
.JPG)
Կարեն Վանցետի Դանիելյան
Ծնվել է 7.03.1969թ՝ Մոսկվայում:
1975-85թթ. սովորել է Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում:
1986-93թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1993-94թթ.
սովորել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ինտերնատուրայում՝
վիրաբուժական բաժնում:
1995-2001թթ. աշխատել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում՝ որպես
պլաստիկ վիրաբույժ:
2004-2006թթ աշխատում է Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում՝ որպես պլաստիկ վերականգնողական
վիրաբուժության և միկրովիրաբուժության
բաժանմունքի վարիչ:
Ամուսնացած է,
ունի 1 երեխա:
|
Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և
միկրովիրաբուժության բաժանմունքում
իրականացվում են մկանների, ջլերի անոթների, նյարդերի տարբեր վիրահատություններ:
Պետք է ընդգծել հատկապես քթի և դեմքի այլ մասերի, կրծքի մեծացման և փոքրացման
ռեկոնստրուկտիվ-վերականգնողական վիրահատությունները, լիպոսակցիան, որովայնի
առաջնային պատի պլաստիկան, կնճիռների ոչ վիրահատական վերացումը, ականջախեցիների
չափերի փոփոխմանն ուղղված վիրահատությունները, ներարկումների միջոցով շրթունքների
ձևափոխումը և այլն: Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների թեկնածու
Կարեն Վանցետի Դանիելյանը:
|