ПАРАД БАННЕРОВ
ПОЛЕЗНЫЕ ССЫЛКИ
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
 
ՀԻՎԱՆԴԱՆՈՑ   ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐ   ԾՆՆԴԱՏՈՒՆ   ԱՐԽԻՎ
 
 













 
 
  ԾՆՆԴԱՏՈՒՆ  
  Ծննդատունը ներառում է մանկաբարձական, նորածնային և ընտանիքի առողջության պահպանման ու ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքները: Ծնունդների թիվը «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի ծննդատանը տարեկան կազմում է 950-1000: Անհրաժեշտության դեպքում այստեղ հաջողությամբ իրականացվում է նաև կեսարյան հատում, ինչը հնարավորություն է տալիս խուսափել ծննդաբերական տարբեր բարդություններից՝ պահպանելով մոր և նորածնի առողջությունը:
Մանկաբարձական, նորածնային և ընտանիքի առողջության պահպանման ու ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքները 1998թ.-ից ղեկավարում է բգթ, դոցենտ Կարեն Գեորգիի Կուտոյանը:


Կարեն Գեորգիի Կուտոյան

Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին քաղաք Երևանում, մանկավարժների ընտանիքում:
1974-1980թթ. սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1980-1981թթ սովորել է 2-րդ կլինիկական ծննդատան ինտերնատուրայում՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժնում:
1982թ. ընդունվել է ԵՊԲԻ-ի մանկաբարձության-գինեկոլոգիայի ամբիոն՝ որպես ավագ լաբորանտ:
1988թ. Թբիլիսիում պաշտպանել է թեկնածուական թեզը:
1990թ-ից աշխատանքի է անցել «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը՝ որպես օբսերվացիոն բաժանմունքի, ապա հղիների բարձր ռիսկի բաժանմունքի վարիչ:
1992թ-ին մրցութային կարգով դարձել է ԵՊԲԻ-ի մանկաբարձության-գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի ասիստենտ:
1993-94թթ. հանդիսացել է Բոստոնի բժշկական համալսարանի և «Էրեբունի ԲԿ»-ի համատեղ ծրագրի ղեկավարներից մեկը:
1997թ. ձեռք է բերել ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտի կոչում՝ միաժամանակ լինելով բարձր կատեգորիայի բժիշկ և «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատան կլինիկական բազայի ղեկավար:
1999թ. աշխատանքի է անցել 8-րդ բուժմիավորումում՝ որպես ծննդօգնության գծով փոխտնօրեն և մանկաբարձական բաժանմունքի վարիչ:
Ներկայումս աշխատում է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում՝ որպես մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության ղեկավար, միաժամանակ ղեկավարում է ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի կլինիկական բազան:
Ամուսնացած է ունի 2 երեխա:
 
 
 











 
developed and hosted by DRAGO BARZINI