o

«Քանաքեռ-Զեյթուն»
ԲԿ ՓԲԸ

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք

Գոռ Վահանի Զալյան


Ծնվել է 19.11.1962թ:
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
1987թ. ավարտել է Խարկովի բժիշկների վերապատրաստման ինստիտուտի կլինիկական օրդինատուրան և ասպիրանտուրան, ապա պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական թեզ:
1997թ-ին վերադարձել է Երևան և աշխատանքի անցել ԵՊԲՀ-ում՝ որպես դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ: Այդ պաշտոնում է առ այսօր: Միաժամանակ հանդիսանում է նաև Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչը:
Ներկայումս հանդիսանում է նաև Եվրոպական
գանգադիմածնոտային վիրաբուժական ասոցիացիայի ակտիվ անդամ: Էկոլոգիայի և կյանքի անվտանգության միջազգային ակադեմիայի  ակադեմոկոս է: Շուրջ 70 գիտական աշխատանքների հեղինակ է, 2 թեկնածուական թեզերի ղեկավար:
Ամուսնացած է, ունի 1 որդի:
 

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են դեմքի և պարանոցի շրջանի բազմաբնույթ բարդ վիրահատություններ, ատամների, լնդերի, թքագեղձերի կոնսերվատիվ և վիրահատական բուժում: Այստեղ մեծ հաջողությամբ են իրականացվում դեմքի և պարանոցի շրջանի բարորակ և չարորակ ուռուցքների, պլաստիկ և վերականգնողական վիրահատությունները: Այս բաժանմունքում տարեկան իրականացվում է նաև շուրջ 1 200 զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննություն և բուժում: Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը ղեկավարվում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ Գոռ Զալյանի կողմից:

2005-2008 Drago Barzini Co.Ltd, All rights reserved