|
.JPG)
Ալլա
Հայաստանի Հովհաննիսյան
Ծնվել է
1953թ. հուլիսի 2-ին:
1971-78թթ.
սովորել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետում:
1978-84թթ. աշխատել է Աչքի հանրապետական հիվանդանոցում՝ որպես
բժիշկ-ակնաբույժ:
1984թ-ից
աշխատել է 8-րդ հիվանդանոցում՝ որպես աչքի բժիշկ:
1986թ-ից
նույն հիվանդանոցում ղեկավարել է գլաուկոմայի բաժանմունքը:
1982-1985թթ. սովորել է Մոսկվայի Հելմ Հոլցի անվան աչքի հիվանդության
գիտահետազոտական ինստիտում, որտեղ և 1985թ. պաշտպանել է ատենախոսական թեզը,
իսկ 1986թ.՝ դոկտորական թեզը:
2005-ից
մինչ օրս ղեկավարում է ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունքը:Ամուսնացած է
ունի 1 դուստր:
|
Հիվանդանոցի ակնաբուժական կլինիկան, որը գործում է 45 տարուց ի վեր,
ներառում է ակնաբուժական վնասվածքաբանության, աչքի անոթային հիվանդությունների,
ակնաբուժական գլաուկոմայի ու մանկական ակնաբուժական ծառայության, ցածր տեսողության
բաժանմունքները և ակնաբուժական կոնսուլտատիվ պոլիկլինիկան:
Ակնաբուժական կլինիկայում տարեկան վիրահատվում և կոնսերվատիվ ճանապարհով բուժվում է
ավելի քան 4 000 հիվանդ: Այստեղ իրականացվում են շլության, կատարակտայի
վիրահատություններ, կերատո- և սկլերոպլաստիկա, աչքի օնկոլոգիական հիվանդությունների
և գլաուկոմայի վիրահատություններ:
Ակնաբուժական կլինիկան հանդիսանում է նաև զորակոչային և նախազորակոչային տարիքի
անձանց փորձաքննության և բուժման բազա: Կլինիկան եկար տարիներ ղեկավարում էր
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի
ակնաբուժական ամբիոնի վարիչ Լևոն Հրանտի Բարսեղյանը: Ներկայումս կլինիկայի
ղեկավարն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալլա Հովհաննիսյանը,
ով միաժամանակ ղեկավարում է ակնաբուժական գլաուկոմայի բաժանմունքը:
|