o

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ ՓԲԸ


Քանաքեռ-Զեյթուն Բժշկական Կենտրոն ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կառավարության 2003թ համապատասխան որոշմամբ՝ նախկին «8-րդ բուժմիավորում» ՓԲԸ-ի բազայի վրա: ԲԿ-ն ներառում է  3 պոլիկլինիկա, որոնք սպասարկում են շուրջ 85 000 մեծահասակ և մանկահասակ ազգաբնակչության: Կենտրոնի կազմի մեջ են մտնում նաև 17 բաժանմունքներ, 80 մահճակալանոց ծննդատունը, հիգիենայի և մասնագիտացված հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը և ակնաբուժական պոլիկլինիկան: Հիվանդանոցի մի շարք բաժանմունքներ հանդիսանում են Երևանի պետական համալսարանի կլինիկական-ուսումնական բազա: Կենտրոնի կազմի մեջ է մտնում նաև ակնաբուժական կոնսուլտատիվ պոլիկլինիկան, որտեղ իրականացվում է աչքի հիվանդությունների ախտորոշում և բուժում ամբուլատոր պայմաններում: ԲԿ-ում աշխատում են 945 բուժաշխատողներ, որոնցից 334-ը բժիշկներ են, 400-ը՝ բուժքույրեր, 26-ը՝ գիտաշխատողներ, 44-ը վարչական աշխատողներ: 5-ը բժշկական գիտությունների դոկտորներ են, 20-ը՝ բժշկական գիտությունների թեկնածուներ և այլն:

Նյութատեխնիկական բազայի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վարվելակերպի նորմերի անշեղ պահպանման շնորհիվ վերջին տարիներին 1,5 անգամ ավելացել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի բաժանմունքներում բուժվել ցանկացող հիվանդների թիվը՝ 4 000-ից հասնելով 6 000-ի:

Անցած 3 տարիների ընթացքում, շնորհիվ տնօրինության ամենօրյա հետևողական աշխատանքի, շուրջ 2 անգամ ավելացել են ԲԿ-ի եկամուտները, իսկ ընկերության բյուջեն աճել է՝ կազմելով ավելի քան 680 մլն դրամ:

Ժամանակակից բժշկությունը ևս պահանջում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում: Այդ նպատակով բժշկական կենտրոնում ներդրվել է կառավարման համակարգչային ցանց, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել տեղեկատվության արագ փոխանակում բաժինների և բաժանմունքների միջև: Բացի այդ՝ բժշկագիտության գծով տեղեկատվական դաշտի ընդլայնման համար կառավարման համակարգչային ցանցում ներդրվում է նաև ինտերնետային ցանց:   Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն
2003թ-ից ղեկավարում է տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:
 

2005-2008 Drago Barzini Co.Ltd, All rights reserved