o

«Քանաքեռ-Զեյթուն»
ԲԿ ՓԲԸ

2005 / 2006 / 2007 / 2008

Պոլիկլինիկաներ

Վիրաբուժական բաժանմունք

Պրոկտոլոգիական բաժանմունք

Ուրոլոգիական և անդրոլոգիական
բաժանմունք

Վնասվածքաբանության բաժանմունք

Դիմածնոտային վիրաբուժության  բաժանմունք

Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունք

Քիթ-կոկորդ-ականջ ծառայություն

Թերապևտիկ բաժամունք

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք

Վիրահատական բլոկ

Էնդրոկրինոլոգիական բաժանմունք

Նյարդաբանական բաժանմունք

Ակնաբուժական անոթային բաժանմունք

Գլաուկոմայի բաժանմունք

Ակնաբուժական վնասվածքաբանության բաժանմունք

Ցածր տեսողության
բաժանմունք

Ընդունարան

Հիգիենայի ինստիտուտ

Լաբորատոր ախտորոշիչ ծառայություն

Ծննդատուն

Գինեկոլոգիական բաժանմունք

Ծնունդներ

Ճառագայթային և ֆունկցիոնալ գործիքային ախտորոշումների բաժին

Ըստ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի 2007 թվականի ապրիլ ամսվա հաշվետվության՝ ընդհանուր առմամբ դիմել է 723 հիվանդ, որից պետպատվերի շրջանակներում բուժօգնություն է ստացել 469 հիվանդ, վճարովի համակարգում՝ 254 հիվանդ:

Բաժանմունք

Պ/Պ

Վճ

Էնդոկրինոլոգիական

20

5

Դիմածնոտային

156

8

Վնասվածքաբանական

-

2

Վերակենդանացման և
ինտենսիվ թերապիա

-

-

Մանկաբարձական

70

-

Նյարդաբանական

9

6

Գինեկոլոգիական

2

61

Ակնաբուժական-գլաուկոմա

61

13

Ակնաբուժական-անոթային

23

38

Ակնաբուժական-մանկական

13

2

Ակնաբուժական-վնասվածքաբանական

62

18

Ընդհանուր թերապիա

38

3

Վիրաբուժական

2

20

Ուրոլոգիական

5

17

Քիթ-կոկորդ-ականջ մանկական

2

-

Քիթ-կոկորդ-ականջ մեծահասակների

2

6

Պրոկտոլոգիա

3

17

Թույլ տեսողություն

-

10

Միկրովիրաբուժական

1

28

Ընդհանուր

469

254

MEDINFORM 10.05.2007

 

Ըստ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի 2007թ. ապրիլ ամսվա 15-30-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ դիմել է 372 հիվանդ, որոնցից 61-ը`մարզերից: Հոսպիտալացված հիվանդների թիվը 271-ն է: Շտապ օգնությամբ բերված հիվանդների թիվը կազմել է 13-ը:
Վիրաբուժական բաժանմունք բերվել է աճուկային ճողվածքով 1 հիվանդ, նյարդաբանության բաժանմունք՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարմամբ 1 հիվանդ: Թերապևտիկ բաժանմունք բերվել է բրոնխիտի խրոնիկ սրացմամբ 1, խրոնիկական սիրտ-թոքային անբավարարությամբ 1 և ալիմինտար գաստրիտով ևս 1 հիվանդ: Վնասվածքաբանության բաժանմունք բերվել են ոտնաթաթի և սրունքի կոտրվածքներով 1-ական հիվանդներ, ճաճանչոսկրի կոտրվածքով 1, ազդրի սալջարդով 1 և ազդոսկրի կոտրվածքով ևս 1 հիվանդ: Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում գրանցվել է վերին շրթունքի պատռված վերքով 1 դեպք: Դիմածնոտային բաժանմունք բերվել է լիմֆոսարկոմայով 1 հիվանդ, վիրաբուժական բաժանմունք՝ սուր ապենդիցիտով կրկին 1 հիվանդ:
Գեղարքունիքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է աչքի կատարակտայով 2 և թարախային իրիդոցիկլիտով 1 հիվանդ, աչքի մանկական բաժանմունք՝ աչքի շլությամբ 2 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք դիմել է ստամոքսի ուռուցքով 1 հիվանդ, ուրոլոգիայի բաժանմունք՝ միզապարկ-հեշտոցային խուղակով  կրկին 1 հիվանդ: Թերապևտիկ բաժանմունքում ստացիոնար բուժում է ստացել 1 հիվանդ: Պրոկտոլոգիայի բաժանմունք ընդունվել է ուղիղ աղու խուղակով 1 և ուղիղ աղու հետին պատի ճաքով 1 հիվանդ:
Լոռու մարզից
աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 1 հիվանդ, վիրաբուժական բաժանմունք՝ ստամոքսի ռեզիկցիայից հետո առաջացած բարդացմամբ կրկին 1 հիվանդ: Ուրոլոգիայի բաժանմունք դիմել է ադենոմայի պրոստատիտով 1 հիվանդ:

Արմավիրի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 2 և աչքի մանկական բաժանմունք՝ բնածին կատարակտայով 1 հիվանդ: Դիմածնոտային բաժանմունք ընդունվել է խրոնիկ տոնզիլիտով 1 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք ընդունվել են աղեստամոքսային տրակտով, ստամոքսի ուռուցքով և ֆատերյան նորագոյացումով 1-ական հիվանդներ: Նյարդաբանական բաժանմունք բերվել է արյան շրջանառության խանգարմամբ 1 հիվանդ:
Կոտայքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 4 և աչքի գլաուկոմայի բաժանմունք՝ սուր նոպայով 1 հիվանդ: Պրոկտոլոգիայի բաժանմունք ընդունվել է արյունահոսող թութքով 1 հիվանդ, էնդոկրինոլոգիայի բաժանմունք՝ շաքարային դիաբետով 2 հիվանդ: Վնասվածքաբանության բաժանմունք է բերվել ազդրի և ազդրային հոդի սալջարդով 1 հիվանդ: Նյարդաբանական բաժանմունքում գրանցվել է դիմային նյարդի ներվոլոգիայով 1 դեպք: Պլաստիկ վիրաբուժության բաժանմունք դիմել է աջ ճաճանչոսկրի կոտրվածքով 1 հիվանդ, դիմածնոտային բաժանմունք՝ խրոնիկ տոնզիլիտով կրկին 1 հիվանդ:  

Տավուշի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է 2 հիվանդ՝ կատարակտայով և 1 հիվանդ՝ աչքի թափանցող վերքով: Թերապևրիկ բաժանմունք դիմել են ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտով, ստացիոնար հետազոտություն է անցել 1 հիվանդ, ուրոլոգիայի բաժանմունք դիմել է հիդրոնևրոզով 1 հիվանդ:

Արագածոտնի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 2 հիվանդ: Ուրոլոգիայի բաժանմունք դիմել է պրոստատիտի ուռուցքով 1 հիվանդ:  
Արարատի մարզից
աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 4 հիվանդ: Պլաստիկ վիրաբուժության բաժանմունք դիմել է քթի հետվնասվածքաբանական ձևախախտումով 1 և քթի բնածին ձևախախտումով 2 հիվանդ: Նյարդաբանական բաժանմունք բերվել է ռադիկուլիտով 1 և թերապևտիկ բաժանմունք՝ խոցային հիվանդությամբ կրկին 1 հիվանդ: Պրոկտոլոգիայի բաժանմունք ընդունվել է ադենոկարդենոմայով 1 հիվանդ:
Շիրակի մարզից
աչքի մանկական բաժանմունք ընդունվել է վերին կոպի պատռված վերքով 1 հիվանդ և աչքի վնասվածքաբանության բաժանմունք՝ կատարակտայով ևս 1 հիվանդ:
Սյունիքի մարզից
աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 1 հիվանդ: Ուրոլոգիայի բաժանմունք ընդունվել է սուր միզակապությամբ 1 և թերապևտիկ բաժանմունք՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ կրկին 1 հիվանդ:  
ԼՂՀ-ից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 2 հիվանդ: Պրոկտոլոգիայի բաժանմունք բերվել է ուղիղ աղու խուղակով 1 և ուրոլոգիայի բաժանմունք՝ սուր միզակապությամբ կրկին 1 հիվանդ:

Վրաստանի հանրապետությունից ուրոլոգիայի բաժանմունք ընդունվել է երիկամային նորագոյացությամբ 1 հիվանդ:

MEDINFORM 03.05.2007

 

Ըստ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի 2007թ. ապրիլ ամսվա 1-15-ի տվյալների՝ ընդհանուր առմամբ դիմել է 443 հիվանդ, որոնցից 82-ը`մարզերից: Հոսպիտալացված հիվանդների թիվը 344-ն է: Շտապ օգնությամբ բերված հիվանդների թիվը կազմել է 12-ը: Վիրաբուժական բաժանմունք բերվել է որովայնի առաջնային պատի ծակած, կտրած վերքով 1, սուր որովայնով 1, թոքի ապսեսով 1, խրոնիկ կոլիտի սրացմամբ կրկին 1 հիվանդ: Դիմածնոտային բաժանմունք է բերվել ծնոտի կոտրվածքով 1, թերապևտիկ բաժանմունք՝ հիպերտոնիկ կրիզով ևս 1 հիվանդ: Վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է սրունք-թաթային հոդի սալջարդով 1 և ազդրի վզիկի կոտրվածքով կրկին 1 հիվանդ, էնդոկրինոլոգիայի բաժանմունք՝ շաքարային դիաբետով և հիպերտոնիկ կրիզով 1-ական հիվանդներ: Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում գրանցվել է ձախ ձեռքի կտրած վերքով 1 դեպք: Թերապևտիկ բաժանմունք բերվել է ալիմենտար գաստրիտով 1 և վերակենդանացման բաժանմունք՝ հիպերկլիկեմիկ կոմայով 1 հիվանդ:
Գեղարքունիքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 4 և գլաուկոմայի սուր նոպայով 1 հիվանդ, աչքի մանկական բաժանմունք՝ ձախակողմյան շլությամբ 2 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք դիմել են ստամոքսի ուռուցքով 2 հիվանդ: Դիմածնոտային բաժանմունք բերվել է աջակողմյան ֆլեգմոնայով 1, պրոկտոլոգիայի բաժանմունք՝ արյունահոսող թութքով 1 և թերապևտիկ բաժանմունք՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ կրկին 1 հիվանդ:  

Լոռու մարզից ուրոլոգիայի բաժանմունք ընդունվել է երկկողմանի հիդրոնևրոզով 1 հիվանդ: Աչքի վնասվածքաբանության բաժանմունք է դիմել աչքի կատարակտայով 1 և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք՝ ձախ կոպի հետվնասվածքով կրկին 1 հիվանդ:    

Արմավիրի մարզից թերապևտիկ բաժանմունք դիմել է 12-մատյա աղու խոցի սրացմամբ 1 և վիրաբուժական բաժանմունք՝ աճուկային ճողվածքով՝ 1 հիվանդ: Աչքի մանկական բաժանմունք ընդունվել է շլությամբ 1, պլաստիկ վիրաբուժության բաժանմունք՝ քթի բնածին դեֆորմացիայով 1 հիվանդ: Աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է գլաուկոմայի սուր նոպայով 1 և աչքի կատարակտայով 2 հիվանդ, պրոկտոլոգիայի բաժանմունք՝ ուղիղ աղու խուղակով 1 հիվանդ, թերապևտիկ բաժանմունք՝ հիպերտոնիկ հիվանդությամբ և պարբերական հիվանդությամբ 1-ական հիվանդներ, վիրաբուժական բաժանմունք՝ կրծքագեղձի ուռուցքով կրկին 1 հիվանդ:  

Կոտայքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 12 և եղջերաթաղանթի թափանցող վերքով 1 հիվանդ, աչքի գլաուկոմայի բաժանմունք՝ գլաուկոմայի սուր նոպայով 1 հիվանդ: Քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք ընդունվել է քթի միջնապատի ծռվածությամբ 1 հիվանդ, դիմածնոտային բաժանմունք՝ ստորին ծնոտի ուռուցքով և ստորին ծնոտի ֆլեգմոնայով 1-ական հիվանդներ: Էնդոկրինոլոգիայի բաժանմունք ընդունվել է շաքարային դիաբետով 6: Վիրաբուժական բաժանմունք բերվել է ուղիղ աղու խուղակով 1 և սուր քարային խոլեցիստիտով կրկին 1 հիվանդ:

Տավուշի մարզից ուրոլոգիայի բաժանմունք ընդունվել է սուր միզակապությամբ 1 և ադենոմայի պրոստատիտով 2 հիվանդ: Աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 1 հիվանդ:

Արագածոտնի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 4 հիվանդ:

Արարատի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 2 և դակրիոցիստիտով 1 հիվանդ, աչքի մանկական բաժանմունք՝ շլությամբ 1 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է սուր աղիքային անանցելիությամբ 1, պլաստիկ վիրաբուժական բաժանմունք՝ քթի բնածին արատով ևս 1 հիվանդ: Նյարդային բաժանմունք բերվել է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով 1 հիվանդ: 

Շիրակի մարզից աչքի բաժանմունք դիմել է էնուկլիացիայով 1 հիվանդ, ուրոլոգիայի բաժանմունք՝ միզապարկի ուռուցքով՝ 2: Վիրաբուժական բաժանմունք ընդունվել է  ստամոքսի ուռուցքով 1 հիվանդ և աչքի վնասվածքաբանության բաժանմունք՝ կատարակտայով կրկին 1 հիվանդ:

Սյունիքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 1 և դիմածնոտային բաժանմունք՝ քթի խեցիների հիպերտրոֆիայով 1 հիվանդ:

Վայոց Ձորից աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 3 հիվանդ:

ԼՂՀ-ից աչքի բաժանմունք ընդունվել է աչքի շլությամբ 2, եղջերաթաղանթի թափանցող վերքով 1 և ուրոլոգիայի բաժանմունք՝ միզապարկի ուռուցքով ևս 1 հիվանդ:

Վրաստանի հանրապետությունից աչքի մանկական բաժանմունք ընդունվել է շլությամբ 1 հիվանդ:

MEDINFORM 18.04.2007


Ըստ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի 2007թ. մարտ ամսվա 15-31-ի տվյալների
՝
ընդհանուր առմամբ դիմել է 445 հիվանդ, որոնցից 74-ը`մարզերից: Հոսպիտալացված հիվանդների թիվը 336-ն է: Շտապ օգնությամբ բերված հիվանդների թիվը կազմել է 17-ը: Վնասվածքաբանության բաժանմունք բերվել են աջ բազկոսկրի կոտրվածքով 1, ոտնաթաթի կոտրվածքով 1, ազդրոսկրի վզիկի կոտրվածքով 3, ուսահոդի հոդախախտով և ուսահոդի կոտրվածքով 1-ական հիվանդներ: Վիրաբուժական բաժանմունք բերվել է սուր որովայնով 4, սուր ապենդիցիտով 1 և սուր խոլեցիստիտով կրկին 1 հիվանդ: Վերակենդանացման բաժանմունք բերվել է աղեստամոքսային սուր արյունահոսությամբ 1 և անհայտ էթիոլոգիայի կոմայով ևս 1 հիվանդ: Թերապևտիկ բաժանմունք է բերվել սուր թոքաբորբով 1 և էնդոկրինոլոգիայի բաժանմունք՝շաքարային դիաբետով 1 հիվանդ:

Գեղարքունիքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 4 հիվանդ, աչքի մանկական բաժանմունք՝ շլությամբ 1 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք դիմել են ստամոքսի խոցով 1 հիվանդ, ուրոլոգիայի բաժանմունք՝ աջ երիկամի ուռուցքով և սուր միզակապությամբ 1-ական հիվանդներ: Դիմածնոտային բաժանմունք է ընդունվել ֆլեգմոնայով 1 և թերապևտիկ բաժանմունք՝ պարբերական հիվանդությամբ՝ կրկին 1 հիվանդ:
Լոռու մարզից վիրաբուժական բաժանմունք է ընդունվել ՝ ստամոքսի ուռուցքով 1 հիվանդ,  դիմածնոտային բաժանմունք՝ քթի ձևախախտումով և թքագեղձերի նորագոյացումով 1-ական հիվանդներ: Քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք է բերվել քթի միջնապատի ձևախախտումով 1 հիվանդ, թերապևտիկ բաժանմունք՝ պարբերական հիվանդությամբ ևս 1 հիվանդ:  

Արմավիրի մարզից աչքի մանկական բաժանմունք է բերվել ստացիոնար հետազոտության 1 հիվանդ, աչքի վնասվածքաբանության բաժանմունք՝ կատարակտայով 3 հիվանդ: Պլաստիկ վիրաբուժության բաժանմունք դիմել է քթի բնածին ձևախախտումով 1 հիվանդ, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք՝ քթի խեցիների բորբոքումով կրկին 1 հիվանդ:
Կոտայքի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել են կատարակտայով 5 և աչքի մանկական բաժանմունք՝ ստացիոնար հետազոտության, եղջերաթաղանթի թափանցող վերքով և մանկական շլությամբ 1-ական հիվանդներ: Դիմածնոտային բաժանմունք է բերվել ստացիոնար հետազոտության 1 և ֆլեգմոնայով կրկին 1 հիվանդ, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք՝ ականջի սուր բորբոքումով 1 և խրոնիկ տոնզիլիտով 2 հիվանդ: Թերապևտիկ բաժանմունք դիմել է ստացիոնար հետազոտության 1 հիվանդ, էնդոկրինոլոգիայի բաժանմունք՝ 1 հիվանդ՝ շաքարային դիաբետով, գլաուկոմայի բաժանմունք՝ սուր նոպայով ևս 1 հիվանդ: Պրոկտոլոգիայի բաժանմունք է դիմել պոչուկի էպիթելային խուղակով 1 և պլաստիկ վիրաբուժության բաժանմունք՝ քթի հետվիրաբուժական ձևախախտումով 1 հիվանդ:
Տավուշի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել են աչքի բորբոքումով և կատարակտայով 3 հիվանդ, աչքի մանկական բաժանմունք՝ շլությամբ ևս 1 հիվանդ: Պլաստիկ վիրաբուժական բաժանմունք դիմել է քթի միջնապատի ձևախախտումով 1, գլաուկոմայի բաժանմունք՝ գլաուկոմայի սուր նոպայով կրկին 1 հիվանդ: Դիմածնոտային բաժանմունք է բերվել ապսեսով 1 հիվանդ, քիթ-կոկորդ-ականջ բաժանմունք՝ քթի միջնապատի ձևախախտումով 1 հիվանդ: Վիրաբուժական բաժանմունք է դիմել կրծքագեղձի ուռուցքով 1 հիվանդ:

Արագածոտնի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք ընդունվել է կատարակտայով 1 հիվանդ:

Արարատի մարզից աչքի վնասվածքաբանության բաժանմունք դիմել է կատարակտայով 4, պրոկտոլոգիայի բաժանմունք՝ արյունահոսող թութքով 1 հիվանդ: Պլաստիկ վիրաբուժությ&